Ռուբեն Վարդանյանն ու նրա փաստաբանը Բաքվում կայացած դատական ֆարսի ժամանակ բողոքներ են ներկայացրել | Region

Ռուբեն Վարդանյանն ու նրա փաստաբանը Բաքվում կայացած դատական ֆարսի ժամանակ բողոքներ են ներկայացրել

Ապրիլ 29,2025 22:27

Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու նրա փաստաբան Աբրահամ Բերմանը Բաքվում կայացած դատական ֆարսի ժամանակ բողոք են ներկայացրել դատական կոլեգիայի դեմ։

Որպես բողոքի հիմք փաստաբանը նշել է իր միջնորդությունների մերժումը, դատական նիստերի բոլոր արձանագրություններին ծանոթանալու հնարավորության բացակայությունը, ինչպես նաև քրեական հետապնդման մեջ կոլեգիայի շահագրգռվածությունը:

Բողոքը մերժվել է։ Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 6-ին:

Նորություններ