ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը
Ապրիլ 30,2025 17:15
Բարձրագույն դատական խորհրդը բավարարեց գլխավոր դատախազի՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Արտուշ Գաբրելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը։ Գլխավոր դատախազն այժմ ակնկալում է ԲԴԽ-ից ստանալ նաև Գաբրիելյանին ազատությունից զրկելու համաձայնությունը։
Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ հարուցված քրեական գործի համաձայն՝ դատավորը համաձայնության է գնացել կաշառքի դիմաց ձգձգել իր վարությում գտնվող գործի քննությունը՝ մինչև վաղեմության ժամկետն անցնի։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
