Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Մայիս 07,2025 08:30

Հանրապետության տարածքում` 

Մայիսի 8-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-11-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ։ Մայիսի 7-ին և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 7-10-ն աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով։

Հհ 06.05

Երևան քաղաքում` 

Մայիսի 8-ի և 11-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ին, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 06.05

Երևան քաղաքի մայիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    31.6°C (1998թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`         1.6°C (2008թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    15.3°C

Նորություններ