Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Մայիս 08,2025 08:30
Մայիսի 9-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 8-ի ցերեկը, 12-ին շրջանների զգալի մասում, 10-11-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 8-ին և 12-ին առանձին հատվածներում՝ հորդառատ։ Առանձին վայրերում՝ նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ը կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևանում մայիսի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 8-ի և 11-ի ցերեկը, 12-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
