Մխիթարյանը որդու հետ նշել է Բարսելոնայի դեմ տարած հաղթանակը
Մայիս 07,2025 17:27
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակը (4:3) նշել է խաղադաշտում՝ որդու՝ Համլետ Մխիթարյանի հետ։
Հիշեցնենք, որ «ներաձուրիները» երկու հանդիպումների արդյունքում 7։6 հաշվով առավելության հասան «կապտանռանգույնների» նկատմամբ և դուրս եկան մրցաշարի եզրափակիչ, որտեղ կմրցեն ՊՍԺ – «Արսենալ» զույգի հաղթողի հետ։
𝑆𝑎𝑙𝑡𝑎 𝑐𝑜𝑛 𝑛𝑜𝑖! 🙌#ForzaInter #UCL pic.twitter.com/WvHzI5RIES
— Inter ⭐⭐ (@Inter) May 7, 2025
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
