Ինչպիսի՞ն են մեր հարաբերությունները քաղաքապետի հետ․ Մարտուն Գրիգորյան

Վարդան Ղուկասյանը միանձնյա ընտրված քաղաքապետ չի, որ ինչ ուզենա Գյումրիում անի։ Այս մասին Facebook–ի իր էջում տեղադրած տեսանյութում նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Գյումրիի քաղաքապետի նախկին թեկնածու Մարտուն Գրիգորյանը։
«Կոնկրետ էդ մարդը որպես քաղաքապետ իր յուրաքանչյուր քայլը պիտի համաձայնեցնի մնացած ուժերի հետ։ Եթե եղան պրոբլեմներ Գյումրի քաղաքում ու մենք զգացինք, որ քաղաքապետի պատճառով էդ խնդիրներն առաջանում են, որից տուժելու է գյումրեցին, մի վայրկյան չմտածեք, որ ես լռելու եմ էդ մասով։ Գիտեք, որ իմ խմբակցությունը քվեների առումով վճռորոշ ազդեցություն։
Եթե քաղաքապետը լավ աշխատեց, կշարունակի աշխատել, մենք մեր քաղաքի թշնամին չենք։
Հույսները դրել են, որ պառակտում լինի։
Քաղաքապետը ընտրություններից առաջ ասում էր՝ ես գիտեմ գումարները բերելու տեղը, . որ գիտես, մենք էլ տվել ենք հնարավորություն, գնա, գտի, բեր։ Բոլորիս ծրագրերն էլ կներկայացնենք»,–ասաց նա։