«Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր». Ինտերը՝ Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
Մայիս 09,2025 21:48
Միլանի «Ինտերի» մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ։
Տեսանյութում ներկայացված են Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղում (4:3) 36-ամյա ֆուտբոլիստի լավագույն դրվագները։
«Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր», – նշված է տեսանյութին կից։
Հիշեցնենք, որ «Ինտերը» դիմակայության երկու խաղերի արդյունքում 7։6 հաշվով հաղթեց «Բարսելոնային» և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ կմրցի ՊՍԺ-ի հետ։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
