Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Մայիս 10,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Մայիսի 10-ին, 11-ի և 12-ի գիշերն առանձին շրջաններում, 11-12-ի ցերեկը, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 12-14-ն առանձին հատվածներում՝ հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-ի ցերեկը, 10-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով, մայիսի 12-14-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում`
Մայիսի 10-ի և 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 10-ին՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: