Կյանքից անժամանակ հեռացել է վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը
Մայիս 12,2025 12:38
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ անժամանակ մեզնից հեռացել է մեր սիրելի գործընկեր ու ընկեր, «Ռադիո Հայ Հայաստան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր և հաղորդավար Արմեն Հովհաննիսյանը»,- հայտնում է «Ռադիո Հայ ցանց»-ը։
«Նա ոչ միայն մեծ հայրենասեր էր, այլև նվիրված մասնագետ, բարի ընկեր և մեծ սրտով մարդ, որն իր խոսքով ու գործով մշտապես պայքարում էր հանուն Հայաստանի ուժեղ և լուսավոր ապագայի։ Ցավակցում ենք Արմենի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին նրան ու գնահատում նրա գործը։ Նրա պայծառ հիշատակը հավերժ վառ կմնա մեր սրտերում»,-նշվում է հաղորդագրությունում։
Regions TV-ի աշխատակազմը ևս ցավակցություն է հայտնում պարկեշտ, համեստ ու հայրենասեր մարդու, գործի գիտակ մասնագետի՝ Արմեն Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
