«Այդ փաստաթղթում ԼՂ պատկանելիության հարցը գիտակցաբար թողնվել էր փակագծերից դուրս»․Լավրովը 2020 թվականի եռակողմ համաձայնագրի մասին | Region

«Այդ փաստաթղթում ԼՂ պատկանելիության հարցը գիտակցաբար թողնվել էր փակագծերից դուրս»․Լավրովը 2020 թվականի եռակողմ համաձայնագրի մասին

Մայիս 21,2025 15:01

Այսօր Երևանում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ  ասուլիսի ժամանակ հայ լրագրողը Լավրովից հետաքրքրվեց՝ 2022 թվականին, երբ Ադրբեջանը թիրախավորվեց Ջերմուկը, ինչու ՌԴ-ն չարձագանքեց, չկատարեց իր պայմանագրային պարտավորությունները։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ի պատասխան ասաց՝ արձագանքն եղավ անմիջապես։ Ապա նա նշեց, որ փաստահավաք առաքելությունն է այց կատարել՝ իրավիճակին ծանոթանալու համար, օպերատիվ զեկույց է կազմվել։ Նշեց, որ պրակտիկ առաջարկություն է եղել դիտորդներ տեղակայելու մասին, դիտորդների թիվն է նախանշվել, զինատեսակները։ Ըստ Լավրովի՝ առաջարկության տեքստի վրա երկար աշխատել են, սակայն համաձայնեցված տեքստը հայկական կողմը առաջարկեց հետաձգել․«Ապա որոշ ժամանակ անց՝ նոյեմբերին հայտարարվեց ԵՄ դիտորդական առաքելութան մասին։  Պրահայում հայտարարվեց ԼՂ պատկանելիության մասին դիրքորուշումը։ Այժմ արդեն երկկողմ հիմքունքներով, որոնք հաստատվեցին Բաքվի և Երևանի կողմից, որ այն որոշվելու է Ալմա-Աթայի հչակագրի հիման վրա, որի համաձայն ԼՂ-ն ինքավար մասը Ադրբեջանի մաս է։ Դա անակնկալ էր, քանի որ 2020 թվականի նոյեմբերին թեժ մարտական գործողությունների ընթացքում ՌԴ նախագահը ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ միասին գիշերը անձամբ խմբագրեցին հրադադարի մասին պայմանավորվածության տեքստը։Այդ փաստաթղթում ԼՂ պատկանելիության հարցը գիտակցաբար թողնվել էր փակագծերից դուրս։ Պայմանավորվածություն կար, որ Ղարաբաղի հարցը ենթակա է երկրների միջև հետագա համաձայնեցման։ Բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց՝ անդրադառնալով  2022 թվականին Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական հարձակման վերաբերյալ ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը․ «2022-ի օգոստոսին ռուսական կողմը միջնորդական առաջարկություն ներկայացրեց ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հերթական անգամ վստահաբար բարի մտադրություններից ելնելով: Հայաստանյան կողմը իր համաձայնությունը հայտնեց այդ առաջարկություններին, ադրբեջանական կողմը չտվեց դրական դիրքորոշում: Սա օգոստոս ամսին էր, օգոստոսի վերջ, երբ հասկացանք, որ չկա միասնական դրական դիրքորոշում: Ապա սեպտեմբերի առաջին կեսին տեսանք ադրբեջանական ԶՈՒ հարձակումը Ջերմուկի ուղղությամբ և ՀՀ տարածքային ամբողջականության խախտում»։

Միրզոյանը հիշեցրեց՝ ՀՀ-ն այս մասին տեղյակ է պահել դաշնակիցներին, այդ թվում՝ ՌԴ-ին, իսկ դրան հետևած գործողությունները գոհացուցիչ չէին Հայաստանի համար․«Արդեն հոկտեմբերին տեղի ունեցավ Պրահայի հանդիպումը, որտեղ կողմերը վերահաստատեցին 1991 թվականից գործող ստորագրված ընդհանուր ընկալումն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են իրենց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»։

Արձագանքելով Լավրովին, թե ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի կազմում, Միրզոյանը նշեց.«ՀՀ դիրքորոշումը, ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ, տարիներ շարունակ եղել է չկիսված որևէ միջազգային գործընկերոջ կողմից։ Հիեցնեմ՝ ՌԴ-ն բարձրագույն մակարդակով ընդգծել է ԼՂ պատկանելիությունը Ադրբեջանին, ՀՀ-ն չի վիճարկում այս մոտեցումը: ՀՀ-ն, կրկին ուզում եմ առիթից օգտվել և ասել, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և բնականաբար ակնկալում է և ստացել է հավաստիացում Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ՝ կրկին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»։

Նորություններ