«Էս մարդկանց սիրտն արյուն է ուզում Գյումրիում»․ Մարտուն Գրիգորյան | Region

«Էս մարդկանց սիրտն արյուն է ուզում Գյումրիում»․ Մարտուն Գրիգորյան

Հոկտեմբեր 22,2025 12:46

«ԱԺ ամբիոնից հրահրելով՝ արյունահեղություն էին ուզում Գյումրիում։ Էս մարդկանց սիրտն արյուն է ուզում և անպայման Գյումրի քաղաքում»։

Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետի ձերբակալման ու կալանավորմանը։

«Փառք ու պատիվ մեզ, որ կարողացանք այդ սադրանքներին չտրվել: Բայց այն, որ Գյումրիում սպասվում է այդ սցենարը, և փորձելու են Գյումրիում նման իրավիճակ ստեղծել ու մեզ ներքաշել կրիմինալ վենդետայի ու նման բաների մեջ, հստակ երևում է»,- նշեց նա։

Նորություններ