Վաղարշապատ խոշորացված համայնքում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Այսօրվանից Վաղարշապատ խոշորացված համայնքում մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, այն կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը։ Ընտրությունների օրը նոյեմբերի 16-ն է։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ այս համայնքում ընտրությունների օրը կբացվի 47 ընտրատեղամաս, քվեարկելու իրավունք ունի 70 հազար 22 մարդ։
Վաղարշապատի համայնքապետի պաշտոնի համար կպայքարեն 8 ուժեր:
Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերն են՝
1․ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ կազմված «Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններից (ցուցակը գլխավորում է Սևակ Խաչատրյանը),
2․ «Համահայկական ճակատ» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արտյոմ Սիմոնյանը),
3․ «Հանրապետություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Հարություն Մկրտչյանը),
4․ «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը),
5․ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Վահրամ Ազատյանը),
6․ «Ժառանգություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արկադի Փայտյանը),
7․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը),
7․ «Հայրենիք» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Խաչիկ Մանուկյանը)։