Փաշինյանը Ադրբեջանից Հայաստան տեղափոխվող նավթամթերքի մասին․«Առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև»
Դեկտեմբեր 18,2025 15:18
«Ես էլ տեսա, որ Ադրբեջանի արտադրության նավթամթերքով շարժակազմը շարժվել է, գալիս է Հայաստան: Ողջունում եմ այդ զարգացումը: Առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց, իհարկե, ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որ քաղաքական պայմաններ է ստեղծել դրա համար»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՝ անդրադառնալով Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխմանը։
Նա հետագա ընթացքի մասին էլ ասաց, որ վրացական երկաթուղու սակագնի հետ կապված որոշակի հարցեր կան․«Հույս ունենմ, որ այդ հարցերը կկարգավորվեն: Եթե չկարգավորվեն, տրամաբանորեն տնտեսավարողները այլընտրանաքային ձևեր կփնտրեն ներմուծումը և արտահանումը ապահովելու համար՝ եթե այդ գործարքները ձեռնտու լինեն»:
Նորություններ
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը
14:59 17-12-2025
Գյումրիում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 37-ամյա տղամարդը ձերբակալված է
12:00 16-12-2025
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
