Պուտինը կեղծում է․ Երևանը 44-օրյա պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ից օգնություն չի խնդրել. fip | Region

Պուտինը կեղծում է․ Երևանը 44-օրյա պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ից օգնություն չի խնդրել. fip

Նոյեմբեր 29,2024 13:30

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին Աստանայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «ՀՀ կարծիքը, թե ՀԱՊԿ-ը պետք է կռվեր Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի համար, տարօրինակ է»։

«Մի տեսակ տարօրինակ է, այնպես չէ՞»,— ասել է Պուտինը։

Նա նշել է, թե «Հայաստանի նկատմամբ ագրեսիա չի եղել», և ՀԱՊԿ-ը կոչված է արտաքին ագրեսիայից պաշտպանելու միայն անդամ երկրներին։

«Լեռնային Ղարաբաղի հետ կապված դեպքերն ունեն իրենց առանձնահատկությունները, քանի որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և, իհարկե, Ղարաբաղը չի ներառել իր պետական ​​պարագծի մեջ, ինչը նշանակում է, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, իրավական տեսակետից, ուղղակի կապ չունի Հայաստանի հետ»,- հայտարարել է Պուտինը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո պաշտոնական Երևանի հայտարարությունները՝ պարզելու Պուտինի հայտարարությունների ճշմարտացիությունը։

Ըստ այդմ, հայկական կողմը երբևէ պաշտոնապես չի պահանջել կամ խնդրել ՀԱՊԿ-ից, որ վերջինիս ստորաբաժանումները աջակցեն հայկական կողմին Լեռնային Ղարաբաղում։ Միևնույն ժամանակ, բաց աղբյուրներում չկա որևէ վկայություն այն մասին, որ Երևանը 44-օրյա պատերազմի ընթացքում նման ակնկալիքներ է ունեցել ՀԱՊԿ-ից։

Փոխարենը, հայկական կողմը ՀԱՊԿ-ից ռազմական օգնություն է խնդրել 2022 թվականին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական հարձակման ընթացքում։

Հայտնի է, որ ՀԱՊԿ-ն և անդամ մի շարք երկրների բարձրագույն ղեկավարությունը ոչ միայն չեն ճանաչել իր անդամ երկրի նկատմամբ Բաքվի ագրեսիան՝ նշելով, որ մարտերը տեղի են ունեցել վիճելի տարածքներում, այլ նաև տարբեր պատճառաբանություններ են բերել ՀՀ-ի օգնության խնդրանքին չարձագանքելու համար։

Ագրեսիայից հետո Երևանի դիմումն անարձագանք մնաց, և միայն շաբաթներ անց ՀԱՊԿ այդ ժամանակվա գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ադրբեջանական ներխուժումն անվանեց «սահմանային միջադեպ»՝ նշելով, որ «ՀԱՊԿ դիտորդական խումբ ստեղծելու մասին որոշում չի կայացվել»։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Նորություններ