Պուտինը մեկնաբանել է, թե ինչու ՀԱՊԿ-ն չի միջամտել Արցախյան պատերազմին | Region

Պուտինը մեկնաբանել է, թե ինչու ՀԱՊԿ-ն չի միջամտել Արցախյան պատերազմին

Նոյեմբեր 28,2024 21:52

ՌԴ նախագահը հայտարարել է՝ Հայաստանի դեմ ագրեսիա չի եղել ՀԱՊԿ-ը կոչված է պաշտպանելու անդամ երկրներին արտաքին ագրեսիայից։

«Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադարձությունները ոչ մի կապ չեն ունեցել ՀԱՊԿ-ի հետ, Հայաստանի դեմ ագրեսիա չի եղել»,-այս մասին այսօր  ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պուտինն ասել է՝ Հայաստանի դեմ ագրեսիա չի եղել ՀԱՊԿ- կոչված է պաշտպանելու անդամ երկրներին արտաքին ագրեսիայից։ Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադարձություններն իրենց առանձնահատկությունն ունեն՝   Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և, իհարկե, չի ներառել Ղարաբաղը իր կազմում․«Սա նշանակում է, իրավաբանորեն, այն ամենը, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, ուղղակի կապ չունի Հայաստանի հետ»։

Պուտինը տարօրինակ է համարել Հայաստանի ղեկավարության այն կարծիքը, թե ՀԱՊԿ-ը պետք է կռվի այս տարածքում։

Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայության վերաբերյալ էլ Պուտինն ասել է՝ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու, թե ինչ է անելու անվտանգության ոլորտում․«Ես կարծում եմ՝ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև այսօրվա իրավիճակը թելադրված է Հայաստանի ներքաղաքական գործընթացներով»:

ՌԴ նախագահը, Աստնայում, որտեղ ՀԱՊԿ գագաթնաժողովն է ընթանում, նաև նշել է՝ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, հայտարարել է, որ սառեցրել է անդամակցությունը․«Բայց միաժամանակ ընդունում է բոլոր փաստաթղթերը, որոնք կընդունվեն այսօրվա հանդիպման ընթացքում։ Եթե այդպես է, նշանակում է՝ կա հնարավորություն, որ Հայաստանն ամբողջական ֆորմատով կվերադառնա ՀԱՊԿ աշխատանքներին»։

Նորություններ