Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Ապրիլ 22,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 22-23-ը, 25-ին շրջանների զգալի մասում, 24-ին, 26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 22-25-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում`
Ապրիլի 22-23-ը, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 24-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի ապրիլի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 29°C (2021թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -2.4°C (1987թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 13°C