Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Ապրիլ 23,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 23-ին, 25-ին շրջանների զգալի մասում, 24-ին, 26-27-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 23-ին և 25-ին առանձին վայրերում՝ հորդառատ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում ապրիլի 23-24-ը, 26-27-ը՝ 15-18 մ/վ, ապրիլի 25-ին 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 24-ի ցերեկը նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում`
Ապրիլի 23-ին, 24-ի գիշերը և առավոտյան, 25-ին, 26-ի երեկոյան, 27-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Ապրիլի 24-ի և 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի ապրիլի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 30.6°C (2008թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -4.4°C (1993թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.1°C