Ծնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Գրիշա Դանիելյանի եղբայրը

Ապրիլի 19-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Գրիշա Դանիելյանի եղբայրը՝ Ռոբերտը՝ 3200 գրամ քաշով և 51 սմ հասակով։ Այս մասին հայտնում են «Շենգավիթ» ԲԿ–ից։
Մայրը պատմում է, որ երկար ժամանակ ընտանիքը կասկածում էր՝ արդյոք պե՞տք է նորից երեխա ունենալ…
Հարցի պատասխանը եկավ երազի տեսքով. Գրիշան երազում հայտնվեց մորը` ասելով, որ հայրը շատ է տխրում, ժամանակն է, որ նորից ծնող դառնան։
Ռոբերտին լույս աշխարհ գալ օգնել են «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգները՝ Ալենա Ավանեսյանը, Արմինե Ալեքսանյանը և Սվետլանա Համբարձումյանը։
43-ամյա մայրն իր շնորհակալությունն է հայտնել բժշկական անձնակազմին այս կարևոր ճանապարհին իր կողքին լինելու համար։
«Նա Գրիշայի օրհնությամբ է եկել»— ասում է մայրը։
Ռոբերտը ծնվեց` որպես հույս, շարունակություն և կենդանի կապ մեծ եղբոր հիշատակի հետ։