Տալախաձեն Լալայանի հետ լուսանկար է հրապարակել
Ապրիլ 22,2025 18:05
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի յոթակի չեմպիոն Լաշա Տալախաձեն, որն այժմ Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն է, Instagram-ի Storys բաժնում լուսանկար է հրապարկել հայազգի ծանրորդ Վարազդատ Լալայանի հետ:
Լալայանը երեկ կարիերայում երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն երկամարտի 250 կգ արդյունքում: Մոլդովայում անցկացված առաջնությունում Լալայանին պարգևատրեց հենց վրացի լեգենդար ծանրորդը:

Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
