Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Ապրիլ 28,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 28-30-ը, մայիսի 1-2-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-29-ն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով, ապրիլի 30-ին, մայիսի 1-2-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում`
Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 28-30-ը, մայիսի 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: