Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Մայիս 01,2025 08:30

Հանրապետության տարածքում` 

Մայիսի 1-ի ցերեկը, 2-3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ Մայիսի 1-ի և 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը, մայիսի 1-ին աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով։

Հհ 30.04

Երևան քաղաքում` 

Մայիսի 1-ի երեկոյան, 2-5-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Երևան 30.04

Երևան քաղաքի մայիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  •  Օդի առավելագույն ջերմաստիճան՝    30.8°C (1987թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝         1°C (1978թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    14.9°C

Նորություններ