Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Մայիս 09,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Մայիսի 11-13-ը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը, 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 12-13-ն առանձին հատվածներում հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, մայիսի 12-13-ին կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում`
Մայիսի 10-13-ն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի մայիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 29°C (1997թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 4.1°C (2000թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 16.2°C