Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Մայիս 14,2025 08:30

Մայիսի 14-15-ը հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։ 

Հանրապետության տարածքում`

Մայիսի  14-15-ը, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ին աստիճանաբար կնվազի ևս 3-6 աստիճանով, 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Հհ 13.05

Երևան քաղաքում` 

Մայիսի 14-15-ը, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-15-ն առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 13.5

Երևան քաղաքի մայիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    31.5°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`         1.8°C (2008թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`   17.4°C

Նորություններ