«Ես երեկ մեկ հայհոյանք եմ լսել, դա եղել է Լևոն Քոչարյանի հայհոյանքը»․նախարարը Արսեն Թորոսյանի հայհոյանքները չի՞ լսել

«ԱԺ-ում այսօր մի պիժոն գյադա, ում «ալբանացի» հայրը Ղարաբաղից Հայաստան է եկել 3 չափ մեծ «փաթիլներով, քոլքոտած սվիտերով» ու 10 տարում դարձել է միլիարդատեր, պախկվելով կանանց թիկունքում հայհոյել է իր «պապուն թուրք ասողներին»,-այսօր կառավարության նիստից հետո Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ընթերցեց երեկ սոցիալական ցանցում կատարած իր գրառումը, որը վերաբերում է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին։
«Միլիարդատեր լինելն էլ ապացուցվեց այս կես ժամանոց հրապարակմամբ»,-ասաց Պապոյանը։
«Նա լկտի հայոհոյանք է հնչեցրել ԱԺ-ում, որն անթույլատրելի է, որի մասին դուք չեք խոսում»,-նշեց նախարարը՝ լրագորղի դիտարկմանն ի պատասխան։
Նրան հիշեցրեցին՝ երեկ ԱԺ ամբիոնից ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն էլ է հայոհյել։
««Հայաստան» խմբակցությունը պոլի շոր է ծառայում Քոչարյանների համար. ով մեզ՝ որպես հայհոյանք կասի թուրք, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ»,-երեկ Աժ-ում իր ելույթում ասել է Թորոսյանը։
Բացի այս այլ ՔՊ-ականներ էլ սպառնալիքներ են հնչեցրել․ լրագրողների այս դիտարկմանը Պապոյանը պատասխանեց․«Ես երեկ մեկ հայհոյանք եմ լսել, դա եղել է այդ հայհոյանքը»։
Լրագրողի հարցին՝ դուք եթե հանդիպեք Ռոբերտ կամ Լևոն Քոչարյանին, դեմքին կասե՞ք՝ ալբանացի,պիժոն գյադա նախարարը պատասխանեց․«Ես բոլոր այն մարդկանց, որոնք Հայաստանում տասը տարի իշխանության են եղել, ընդամենը պաշտոնյա են եղել և մինչ այդ ոչինչ չեն ունեցել, բացի մի զույգ ծակ կոշիկից,հետո դարձել են միլիարդատեր, բոլորին ասել եմ, ասում եմ, կասեմ։ Ցանակացած մեկը, որն իրենից ոչինչ չի ներկայացրել, պաշտոնյա դառնալուց հետո դառնում է միլիարդատեր, այդ մարդը շատ ավելի վատ գնահատականի է արժանի, քան ես տվել եմ»։