Դիանա Գասպարյանը հրաժեշտ տվեց աշխատակազմին | Region

Դիանա Գասպարյանը հրաժեշտ տվեց աշխատակազմին

Մայիս 16,2025 13:53

Տիկին Դիանա Գասպարյանը, ով շուրջ յոթ տարի ղեկավարել է համայնքը, պաշտոնապես հրաժեշտ տվեց աշխատակազմին։

Նրա ղեկավարման տարիներին համայնքն ընդլայնել է արտաքին կապերը՝ ստեղծելով համագործակցության նոր հարթակներ` տեղական և միջազգային մակարդակում, իրականացվել են մի շարք ծրագրեր, կյանքի են կոչվել համայնքային զարգացման ռազմավարական նախագծերը։

Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել աշխտակազմին այս տարիների համագործակցության, ներդրած ջանքերի համար, հորդորել ամեն աշխատանքային օրը նվիրել համայնքի զարգացման տեսլականը կյանքի կոչելուն ուղղված քայլերին:

Այսօր խորհրադարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականին վերաբերվող հարցին՝ արդյոք Գասպարյանի հրաժարականը կապված է ենթադրյալ կոռուպցիոն պատմությունների հետ, որտեղ նրա անունն է շրջանառվում, ասաց․«Տիկին Գասպարյանն իր հրաժարականի վերաբերյալ հրապարակային բացատրություն է տվել, դրան ավելացնելու եւ նրա հայտարարությունը մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում»։

Նորություններ