Նոր շուկա՞, թե՞ նոր մրցակցություն հայ գյուղացու համար․ ի՞նչ կփոխի հայ-թուրքական սահմանի բացումը | Region

Նոր շուկա՞, թե՞ նոր մրցակցություն հայ գյուղացու համար․ ի՞նչ կփոխի հայ-թուրքական սահմանի բացումը

Սեպտեմբեր 24,2026 18:00

Վերջին շրջանում նկատելի են հայ-թուրքական շփումների ակտիվացման միտումներ։ Դիվանագիտական հանդիպումներին զուգահեռ աշխուժանում են գործարար կապերը, քննարկվում են առևտրա-տնտեսական համագործակցության ընդլայնման և սահմանային հաղորդակցության հնարավորությունները։

Օրերս ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմն այցելել էր հայ-թուրքական սահման և ծանոթացել Մարգարայի անցակետում կատարված աշխատանքներին։ Եղավ արձանագրում, որ հայկական հատվածը լիովին պատրաստ է շահագործման։

Սակայն հայ-թուրքական շփումների ակտիվացումն ու սահմանի բացման հեռանկարները հարցեր են առաջացնում ՀՀ գյուղատնտեսական շրջանների բնակիչների մոտ՝ ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ միրգ- բանջարեղեն արտադրող հայաստանցիների համար։

Regions TV-ի հետ զրույցում ոմանք կարծիք հայտնեցին, որ բաց սահմանները նոր հնարավորություններ են հայկական գյուղմթերքի իրացման, արտահանման, լոգիստիկայի և նոր շուկաների հասանելիության համար։ Շատերը, սակայն, պնդում էին, որ հայ գյուղատնտեսները կտուժեն՝ բախվելով ավելի մեծ մրցակցության։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ