ԱԺ-ում վիճեցին պատգամավորն ու անհետ կորած զինծաայողի ծնողը, նախարարը դահլիճից դուրս եկավ հուզված

Այսօր խորհրդարանում անհետ կորած զինծառայողների հարազատների և Աժ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի միջև վեճ է տեղի ունեցել։
Անհետ կորած զինծառայողների հարազատները ԱԺ-ում էին՝ փակ քննարկման, որը կազմակերպել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովը։ Այս հանդիպումը ծնողների պահանջով է։
Խորհրդարանում են նաեւ ԱԱԾ ղեկավարը, պաշտպանության փոխնախարարներ եւ այլ ուժային կառույցների ներկայացուցիչներ։
Գեղամ Նազարյանը վրդովված դուրս եկավ դահլիճից, նրա հետեւից դահլիճից դուրս եկան նաև մի քանի ծնողներ։ Հետո խորհրդարանի միջանցքում վեճ սկսվեց Գեղամ Նազարյանի եւ ծնողների միջեւ։ Նրանք բարձր բղավում էին, հասկանալի չէր, թե կոնկրետ ինչի շուրջ են վիճում, և ինչն է նրանց դժգոհության պատճառը։ Ծնողները վրդովված հեռացան եւ հրաժարվեցին լրագրողների հաևցերին պատասխանել։
Զոհված զինծառայողի հորեղբայր Արսեն Ղազարյանը կարճ ռեպլիկ արեց․«Հորս արև բան չկա, 5 տարի ինչ գիտեք՝ էդ ա։ Ոչ մի նոր բան չի եղել, նույն հարցերն են։ Ծնողներից մեկը եւ Գեղամ Նազարյանը լեզվակռվի են բռնվել։ Երկու հոգի իրար հետ լեզվակռիվ են տվել, ես իրենց վեճը չեմ մեկնաբանելու»։
Այդ հանդիպմանը մասնակցում էր նաև արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, նա մի պահի դուրս եկավ դահլիճից, հուզված էր, չցանկացավ լրագրողների հարցերին պատասխանել, սակայն գրեթե լացակումած նշեց․«Ոչ մի աղետալի բան չի կատարվել»։
Ավելի ուշ Գեղամ Նազարյանը դուրս եկավ դահլիճից, նրա հետեւց դուրս եկան նաեւ անհետ կորածների մի ծնողներ, բարձրացան վերեւ եւ այնտեղ կրկին բղավոցների ձայներ սկսեցին գալ: Որոշ ժամանակ անց Գեղամ Նազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մի քանի ծնող թյուր ընկալեցին՝ ես ինչ եմ ասում, դա իրենց խնդիրն է:
Ոչ մի արտառոց բան չկար: Հանդիպմանը ներկա հերոսի հարազատներից մեկը հարցում հղեց ՔԿ նախագահ Պողոսյանին, թե ինչ եք մտածում, ինչ պետք է արվի այն տղաների մարմինների հետ, որոնց ծնողները հրաժարվում են ընդունել, որ դա իրենց որդիների մարմիններն են: Պողոսյանը այլ պատասխան տվեց, ես ընդհատեցի, ասացի՝ եթե կարելի է պարզաբանեմ՝ ինչ է հարցնում: խոսքն այն մասին է, թե ինչ պետք է անենք մենք եւ առաջին հերթին պետությունը, երբ ԴՆԹ ուսումնասիրություն մի քանի անգամ անելուց հետո հաստատվում է, որ մարմինը պատկանում է այսինչ հերոսին:
Այդ դեպքում ի՞նչ անենք, երբ մարդիկ հոգեբանական կամ այլ տեսանկյունից չեն ուզում ընդունել իրականությունը: Մի քանի ծնողներ վրդովվեցին, թե ինչու ես ես նման բան ասում»: Ծնողներից մեկն ասում էր. «Տենց բան մի ասա, տենց միտք ասելու իրավունք չունեք: Այդպիսի բաներ էին բացականչում՝ վիրավորական արտահայտություններով: Որպեսզի չլարվի, ես դուրս եկա, ասացի՝ եթե ասելիք ունեք, եկեք դուրսը ասենք»: