ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Շողակաթ» հեռուստաընկերությանը հանրային մուլտիպլեքսից զրկելու մասին օրինագիծը | Region

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Շողակաթ» հեռուստաընկերությանը հանրային մուլտիպլեքսից զրկելու մասին օրինագիծը

Հոկտեմբեր 22,2025 14:10

Ազգային ժողովում «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 63 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

Դրանով նախատեսում է գործող օրենքով նախատեսված հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Խոսքը հոգևոր–մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությանը հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։

Նորություններ