Հանրությունը երբեք ասֆալտը չի գերադասի հայրենիքից։ Դուք ներքնաշոր ուտողների իշխանություն եք եղել․ԱԺ, ընդդիմություն, իշխանություն մեղադրանքները | Region

Հանրությունը երբեք ասֆալտը չի գերադասի հայրենիքից։ Դուք ներքնաշոր ուտողների իշխանություն եք եղել․ԱԺ, ընդդիմություն, իշխանություն մեղադրանքները

Ապրիլ 15,2025 19:53

Խորհրդարանում այսօր հայտարարությունների ժամին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն իր ելույթում  անդրադարձավ Վանաձորի ընտրություններից հետո զարգացումներին, նաև Գյումրու արտահերթ ընտրությունների արդյունքներին։

Պատգամավորի ներկայացմամբ՝ Վանաձորում համայնքի ղեկավարի ընտրությունը կասեցվել է իշխանության կողմից, իշխանությունը չունի սահմանադրական լիազորություններ և առանց իրավունքի, վարչապետը ԺՊ է նշանակել մի անձի, որը գրեթե ոչ մի ձայն չի ստացել համայնքի բնակիչներից։

«Վանաձորցիները 2021 թվականից ի վեր չեն կարողացել իրացնել իրենց սահմանադրական իրավունքը՝ ունենալ իրենց նախընտրած կուսակցության ներկայացուցչին որպես համայնքի ղեկավար»,-ասաց նա։

Ապա անդրադառնալով Գյումրիի ու Փարաքարի ընտրություններին, ասաց՝ այդ ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունը, անտեսելով քաղաքացիների նախորդ ընտրությունների արդյունքները, զբաղեցրել է տեղական ինքնակառավարման մարմինները՝ ԺՊ-ների միջոցով․«ՔՊ»-ն չի ստացել ժողովրդի աջակցությունը, իսկ հանրությունը մերժել է ՔՊ-ին: Այս անգամ ՔՊ պարտությունը բոլորովին այլ մակարդակ ունեցավ և հենց սա  էլ վախեցրեց ՔՊ-ին։ Այս ընտրություններում էլ հանրությունը մերժեց ՔՊ-ին՝ ապացուցելով, որ այն, ինչ ցանկանում է իշխանությունը՝ չէր կարող ստանալ վարկանիշ։ Ավելին, ՔՊ-ին չփրկեց ոչ վարչական ռեսուրսի անսահման օգտագործումը, ոչ ընդդիմադիր թեկնածուների դեմ բռնաճնշումները։ Գյումրեցիների և Փարաքարի բնակիչների մերժումը ՔՊ-ին ապացուցեցին, որ հանրությունը երբեք ասֆալտը չի գերադասի հայրենիքից, որ հանրությունը մերժում է որպես ժողովրդի կամք ներկայացվող ԵՄ-ին միանալու գործընթացի անհրաժեշտությունը, Եվրաքվեի հավաքած ձայները վկա։ Նիկոլիզմի կողմից անընդհատ օգտագործվող նախկինների վերադարձով վախեցնելու թեզը այլևս չի աշխատում»։

Հայտարարությունների ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ իր ելույթում անդրադարձավ ընդդիմադիրների վարքագծին։ Նա դժգոհեց, որ ընդդիմությունն իր սովորության համաձայն, իշծանական ելույթներից հետո դուրս է գալիս դահլիճից՝ «պատեհ տեքստերը արտաբերելուց հետո»։ Նկատենք, որ այսօր խրհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները լքել են նիստերի դահլիճը։

«Մի օր դահլիճում այստեղից ելույթ էի ունենում, Սեյրան Օհանյանի կառավարումն էի քննադատում պաշտպանության նախարարությունում, Սեյրան Օհանյանը տեղից ասաց՝ կարո՞ղ է մի հատ էլ ասես՝ բանակը քեզ ներքնաշոր չի տվել: Ասում եմ՝ պարոն Օհանյան, էդ նորությո՞ւն է, որ չի տվել, ոչ ինձ է տվել, ոչ 100 հազար զինվորներին է տվել: Հիմա ուրեմն այս լկտի սանձարձակների կուրատորներն ինչ են արել, բռնել են, սարքել են սենց մի հատ քաղաքական խոսույթ, որով իրենց արևին թիրախավորում են ինձ, ասում են՝ այ դու բանակում չես ունեցել ներքնաշոր»,-շարունակելով իր ելույթն, ասաց Ալեքսանյանը:

«Ես բանակում ունեցել եմ ներքնաշոր, ուրիշ բան, որ դուք զինվորների ներքնաշորը տարել ու կերել եք: Փոխաբերական իմաստով եք կերել, բայց դուք ներքնաշոր ուտողների իշխանություն եք եղել, որովհետև դուք զինվորներից գողացել եք ներքնաշորը: Ինձնից չէ, 100 հազարավոր զինվորներից, ՀՀ-ում չի եղել զինվոր, որ ծառայի ու բանակում իրեն հասանելիք՝ օրինակ «տելնյաշկան» կամ մյուս ներքնաշորը իրեն տրամարդեն: Խի չի եղել, որովհետև դուք դա տարել ու կերել եք»,- շարունակեց Վահագն Ալեքսանյանը։

Նրա խոսքով․ «Իրենց լկտիությունն այն աստիճանի է, որ հիմա եկել են՝ այդ ամեն ինչի միջով անցած զինվորներին մեղադրանք են առաջադրում: Հա, նասկի էլ են կերել, զինվորի գուլպա էլ են կերել, ամեն ինչ կերել են, ինչ տեսել են, կերել են այս մարդիկ: Իրենց թվում է՝ դա կարող են օգվտագործել որպես թիրախավորում դիմացինի, բայց մյուս կողմից էլ զարմանալի չէ, բա որ ներքնաշոր ու նասկի չուտեին զինվորի, էդ ոնց պետք է այդ ասաբնյակները գցեին, ոնց կարային Բադեն-Բադենների կազինոներում կրվեին»:

Սյուզաննա Խառատյան

Նորություններ