«Եվրոպական Խաղաղության հիմնադրամի աջակցության նախաձեռնությանը, որպեսզի ՀՀ Զինված ուժերին սատարենք, Սլովենիան ուժեղ աջակցություն է ցուցաբերել»․ Տանյա Ֆայոն | Region

«Եվրոպական Խաղաղության հիմնադրամի աջակցության նախաձեռնությանը, որպեսզի ՀՀ Զինված ուժերին սատարենք, Սլովենիան ուժեղ աջակցություն է ցուցաբերել»․ Տանյա Ֆայոն

Ապրիլ 16,2025 14:25

Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ այսօր Երևանում կայացած համատեղ ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայատարարեց՝Հայաստանի եւ Սլովենիայի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն է, այն ընթանում է բավականին ինտենսիվ եւ հարուստ բովանդակությամբ։

« Մենք կարեւորում ենք Սլովենիայի հետ մեր բարեկամական հարաբերությունները, դրանք առաջին հերթին հիմնված են համատեղ ընդհանուր արժեքների եւ փոխադարձ շահերի վրա»,-ասաց Միրզոյանը։ Նրա ներկիայացմամբ՝ այսօր Տանյա Ֆայոնի խոսել են այնպիսի ոլորտների մասին, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, կանաչ էներգիայի ոլորտները

Միրզոյանի խոսքով՝ կարեւոր թիրախ է առեւտրաշրջանառության մեծացումը։

Անդրադարձ է եղել նաևմեր տարածաշրջանի խնդիրներին։ Այս առնչությամբ Միրզոյանն ասաց․«Ես բարձր գնահատանք եմ հայտնել Սլովենիայի դիրքորոշմանը՝ կապված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման հետ։ Եվ ներկայացրել եմ գործընկերոջս այս գործընթացում առկա վերջին զարգացումները։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգն ի վերջո կսկսի նաեւ շոշափելի պտուղներ տալ։ Ինչպես եւ նախկինում, մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ՝ որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը եւ ամսաթիվը»։

Տանյա Ֆայոնն էլ նշեց․ «Մենք իսկապես իրար նման մտածող երկրներ ենք եւ որպես ՄԱԿ ԱԽ անդամներ՝ այսօր այլընտրանք չենք տեսնում, քան հարգելու Անվտանգության խորհրդի եւ ՄԱԿ-ի սկզբունքները։ Մենք մեծապես գնահատում ենք խաղաղության ձեր ջանքերը, խաղաղության եւ եվրոպական օրակարգը։ Շատ ուրախ ենք, որ այսօր տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը մի կարեւորագույն քայլ առաջ են կատարել երկկողմանի հարաբերությունները կանոնակարգելու։ Սա շատ յուրահատուկ հնարավորություն է, որ երկու կողմերն էլ ստորագրեն խաղաղության համաձայնագիրը։ Հուսանք, որ ստորագրությունը շուտով կլինի, եւ լարվածությունն այս տարածաշրջանում կնվազի»։

Թե ո՞ր փուլում են Խաղաղության հիմնադրամի միջոցով Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու քննարկումները, արդյոք կա՞ երկիր, որն ընդդիմանում է համաձայնությանը, այս հարցին իպատասխան Տանյա Ֆայոնն ասաց․«Եվրոպական Խաղաղության հիմնադրամի աջակցության նախաձեռնությանը մենք սատարել ենք, որպեսզի ՀՀ Զինված ուժերին սատարենք։ Պետք է միաձայն մոտեցում լինի, բայց ինչ վերաբերում է Սլովենիային, շատ հստակ եւ ուժեղ աջակցություն ենք մենք ցուցաբերել»։

Արարատ Միրզոյանն էլ հավելեց, որ քննարկումները շարունկավում են։ «Հուսով ենք, որ ապագայում դրական հանգուցալուծում կլինի»։

Հիշեցնենք, որ Հունգարիան, օգտվելով վետոյի իր իրավունքից, ըստ շրջանառվող լուրերի, արդեն վեցերորդ շաբաթն է՝ արգելափակում է ՀՀ-ին աջակցություն տրամադրելու որոշումը։

Անթալիայում իր եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպման արդյունքների մասին, և հարցին՝ Ադրբեջանը չի նահանջում թե՛ Մինսկի խումբը լուծարելու, թե՛ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջներից, արդյոք փաստաթղթի ստորագրման հեռանկարը կարելի՞ է փակված համարել, Միրզոյանն ասաց․ «Երկու հարցի վերաբերյալ էլ հայաստանյան կողմի դիրքորոշումները հայտնի են։ Մենք նախարար Բայրամովի հետ փորձեցինք օրեր առաջ մի փոքր ավելի առաջ գնալ։ Ասել, որ ունենք վերջնական հանգուցալուծում եւ պայմանավորվածություն, կլինի չափազանցություն, բայց ես կարծում եմ, որ պետք է խոսակցությունը շարունակել։ Ինչպես եւ նախկինում, մենք կարծում ենք, որ դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ավարտելու դեպքում, որի մարմնավորումը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, մենք կարիք չենք ունենա մի միջազգային ֆորմատի, որը կոչված է զբաղվել այդ հակամրտությամբ։ Հետեւաբար, Մինսկի խմբի գոյությունը ոչ մի հավելյալ արժեք չի տա, հակառակը կարող է հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության վրա։ Այդ պատճառով մենք կողմ ենք եւ բաց ենք այդ ձեւաչափի լուծարման գործընթացին։ Մենք այդ փաստաթղթերը կարող ենք նույն օրը ստորագրել՝ համատեղ դիմում հղելով ԵԱՀԿ-ին՝ տեղեկացնելով այդ խմբի լուծարման գործընթաց սկսելու Հայաստանի ու Ադրբեջանի պատրաստակամության մասին»։

ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Բաքվի պահանջների մասին էլ Միրզոյանն ասաց՝ նախ պետք է հասկանալ, թե որքանով են անկեղծ Ադրբեջանի մտահոգությունները, եթե աս անուղղակի գործիք է, խոսույթ է, որն օգտագործվում է Ադրբեջանի կողմից բանակցությունները ձգձգելու եւ ստորագրված խաղաղությունը չունենալու, սա մի իրավիճակ է․«Իսկ եթե անկեղծորեն մտահոգություն են տեսնում, սա այլ իրավիճակ է։ Եվ այստեղ մենք կարող ենք բացատրություն տալ, խոսել հարցի մասին, որ մեր Սահմանադրությունը չի պարունակում որեւէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»։

Անթալիայում իր հանդիպումների մասին էլ Արարատ Միրզոյանն ասաց որ չի կարող նշել, որ Անթալիայում Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ շփումների ու խոսակցությունների արդյունքում կան վերջնական լուծումներ եւ պայմանավորվածություններ․«Բայց նաեւ չենք կարող ժխտել, որ այդ հանդիպումներում, այնուամենայնիվ, հնարավոր է լինում քննարկել թեմաներ, ենթաշերտեր, որն արդյունավետ է ընդհանուր գործընթացի տեսանկյունից»։

Նորություններ