«Որևէ մեկիս չի կարող դուր գալ ձևավորված խոսույթը»․Ժաննա Անդրեասյանը՝ Փաշինյանի գրառման մասին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խուսափեց գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի հայհոյախառն գրառումները, որը մեծ https://regionstv.am/24252.html աղմուկ է բարձրացրել։
«Վարչապետն ինքը մեկնաբանել է իր գրառումը, ավելացնելու բան չունեմ»,-այսպես պատասխանեց Անդրեասյանը։
Լրագրողների հարցին՝ նորմա՞լ եք համարում, հաշտ եք, որ սրբազանի մասին նման գրառում է արել, նախարարը պատասխանեց․«Եթե հանրային ձևավորված խոսույթի մասին է խոսքը, բնականաբար, որևէ մեկիս չի կարող դուր գալ այն խոսույթը, որը ձևավորված է։ Այդ խոսույթը նոր չէ ձևավորվել։ Արժի ուշադիր լինել բոլոր այն դեպքերում, երբ այդ բառամթերքը հնչում է նաև տարբեր կողմից, այդ թվում նաև իմ նկատմամբ։ Բնականաբար, որևէ մեկը չի կարող արդարացնել այդ խոսույթը, մենք շատ տարբեր առիթներ ենք ունեցել քննարկել այդ խնդիրը, կառավարության նիստում էլ ենք խոսել»։
Հարցին՝ արդյոք այս թեմայով խոսել եք Փաշինյանի հետ, նախարարը պատասխանեց․«Այն մեկնաբանութուններն ու վարչապետի հավելյալ գրառումները ավելի քան պարզ են դարձնում ասելիքը»։
Փաշինյանի մեկ այլ աղմկահարույց հայտարարության մասին՝ «մեր եկեղեցիները չուլանացված են», Անդրեասյանն ասաց․«Մենք ունենք մեր հուշարձանների հանդեպ հոգատարության այդ թվում՝ հանրաին հոգատարության, շատ լուրջ խնդիր։ Այն տրամաբանությունը, որը գործում է մեր որոշ եկեղեցիներում թողնում է նման տպավորություն, ես դրա համար ցավում եմ։ Կարծում եմ պիտի ցավա մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի, որովհետև եթե մենք արժևորում ենք մեր մշակույթը, առաջին հերթին պետք է մեր կողքին նայենք։ Քանի անգամ եք տեսել որ մարդը հուշարձանի տարածքում աղբ է գցում, քանիսն են մեզանից մոտեցել ու ասել, որ դա չի կարելի»։
Ըստ նախարարի՝ խնդրի մասին պետք է խոսել, խոսելու ձևերը կարող են տարբեր լինել։
Արդյոք հայահոյանքը կրթելու գործընթացում օգնում է՝ հաշվի առնելով, որ վարչապետը մասկացում է «կրթվելը նորաձև է» արշավին, այս հարցին էլ նախարարն այսպես պատասխանեց․«Հասկանում ձեր հարցադրումների տրամաբանությունն ու ոճը, բայց ես կարծում եմ որ մենք պետք է շատ ուշադիր լինենք հանրային խոսույթի նկատմամբ, դա դիտում եմ որպես կրթության ուղիղ խնդիր, ընտանիքներում էլ երեխաներին սովորեցնում են որոշ անպարկեշտ բառեր, չեմ կարող դա ընդունելի համարել։Մենք բոլորս կարող ենք միասին խոսել, ունենալ տարաձայնություններ, և դա կարող ենք անել մեր լեզվի հարուստ բառապաշարով»։
Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ու այլ պաշտոնյաներ մասնակցում են ԵՊՀ մի քանի ֆակուլտետներում որոշ ենթակառուցվածքների բացմանը։