«Չնայած կուսակրոն լինելուն՝ կին, երեխա, ընտանիք ունենք։ Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ։Մեր հոգեւոր վերնախավի կեսը նույն վիճակում է»․ՔՊ-ականները շարունակում են թիրախավորել եկեղեցին | Region

«Չնայած կուսակրոն լինելուն՝ կին, երեխա, ընտանիք ունենք։ Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ։Մեր հոգեւոր վերնախավի կեսը նույն վիճակում է»․ՔՊ-ականները շարունակում են թիրախավորել եկեղեցին

Մայիս 30,2025 11:25

Իշխանության ներկայացուցիչները՝ սկսած Նիկոլ Փաշինյանից ու նրա կնոջից շարունակում են թիրախավորել Հայոց եկեղեցին ու հոգևորականներին։

Նախ Փաշինյանը չբավարարվեց «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես», գրառումով, նա նաև գրել է․««Իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։ Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ. կամավոր հրաժարակա՞ն տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը. տեսնես կլինի՞ քննություն, տեսնես կբացահայտվի՞ իրականությունը», «Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ։

Մեր հոգեւոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում»»։

 

Այսօր առավոտյան Փաշինյանի ու Աննա Հակոբյանի սկանդալային ու գռեհիկ բառապաշարով գրառումներից հետո ՔՊ-ականները շարունակեցին թեման։

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը սոցիալական ցանցերում գրել է․«Թեև ես որևէ եկեղեցու հետևորդ չեմ հանդիսանում, բայց ինձ կարող եմ իրավունք վերապահել և հրապարակային հարց տալ։

Արդյո՞ք եկեղեցու բոլոր սպասավորներն են անում այն ինչ քարոզում են, կամ քարոզում են այն ինչ անում են։

Իհարկե բոլորը գիտեն այս հարցի պատասխանը, բայց դրա մասին խոսելն «ամոթ» է, քանի որ կարող է պարզվել որ երեսպաշտության ամենամեծ դոզան կենտրոնացած է հենց եկեղեցում, ինչն իրականում պետք է լիներ հակառակը։

Եվ այո պետք է գար այն օրը, որ այս կեղծ բարեպաշտությունը դրվելու էր հանրության դատին՝ ինչքան էլ որ դա տհաճ լինի եկեղեցու սպասավորների և հետևորդների համար»։

Մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ գրել է․«Մենք իհարկե, սուրբ չենք, չնայած կուսակրոն լինելուն՝ կին, երեխա, ընտանիք ունենք: Չնայած դրան, իհարկե հարկի-անհարկի բոլորին ինչ անուն ասես դնում ենք, վիրավորում ենք, հայհոյում ենք «սրբազան» դիրքերից, բայց դա հո չի՞ նշանակում, որ ինչ կա պիտի երեսներիս ասեք, հո դուք հակաեկեղեցական դավաճաններ չե՞ք»,- իրենց բողոքն են արտահայտել մի խումբ զարմանազան սրբազաններ»»։

Հիշեցնենք, այսօր Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում հայտարարել է․«Մեր եկեղեցիները չուլանացված են․․․Մարդն ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում է հոգևոր հաղորդակցություն ունենալու, մեկ էլ մտնում-տեսնում ես՝ այնտեղ աղբ է լցված, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն է դրել․․․ Ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, հարգելի՛ ներկաներ: Ինչքա՞ն կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել»:

Փաշինյանի այս հայտարարությանն արձագանքել են մի քանի հոգևորականներ, օրինակ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը երեկ սոցիալական ցանցում գրել է․« Երկրի գլխավոր ցավագարը ամենայն անամոթությամբ հերթական անգամ հարձակում գործեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա»։

Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն ի պատասխան սոցիալական ցանցում հոգևորականներին մաֆիոզ ու մանկապիղծ է անվանել։

 

։

 

Նորություններ