Բռնի տեղահանված հազարավոր արցախցիներ դեռ անտուն են. ինչու է ձգձգվում բնակարանային խնդրի լուծումը | Region

Բռնի տեղահանված հազարավոր արցախցիներ դեռ անտուն են. ինչու է ձգձգվում բնակարանային խնդրի լուծումը

Հոկտեմբեր 09,2025 17:15

Բռնի տեղահանությունից 2 տարի անց Հայաստանում հաստատված արցախցիների մեծ մասը բնակապահովման պետական աջակցության ծրագրից դեռ չի կարողանում օգտվել։

2020 թ․-ից սկսած Արցախից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 120 հազար արցախցի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ մինչ այժմ բնակարանի հավաստագիր ստացել է բռնի տեղահանված ընտանիքների մոտ 15 տոկոսը՝  2971 ընտանիք, սակայն նրանցից շատերը դեռ բնակարան չեն գնել։

Պետությունը անշարժ գույք ձեռք բերելու համար Արցախից տեղահանված ամեն բնակչի հաշվով տրամադրում է 2-5 մլն դրամ, կախված այն բնակավայրից, որտեղ շահառուն ցանկանում է բնակարան գնել։ Ծրագրի շահառու դառնալու հիմնական պահանջը՝ ՀՀ քաղաքացիություն ունենալն է։

Հենց այս գործընթացն էլ շատ ընտանիքների փաստաթղթային քաշքշուկների մեջ է գցել։ Իսկ շուկայում բնակարանների գներն աճում են և մարդկանց համար խոչընդոտներ ստեղծում։

Ո՛չ Շուշիից Գյումրի տեղափոխված Գաբրիելյանները, ո՛չ էլ  թալիշեցի Բայունցները բնակարան փնտրելու գործընթացին դեռ չեն հասել։ Փաստաթղթերը թերի են, դեռ ամենաքիչը 1 ամիս սպասելու են, որ դրանք ամբողջական լինեն։

Նորություններ