«Մենք որևէ մտահոգություն չունենք, վստահում ենք մեր հայ եղբայրներին»․Իրանի ԱԳ նախարարը TRIPP-ի մասին
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր Երևանում COP17 համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Իրանը որևէ մտահոգություն չունի TRIPP նախագծի վերաբերյալ։
«Մենք վստահում ենք մեր հայ եղբայրներին»,- ասել է Աբբաս Արաղչին։
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն այսօր այս նույն միջոցառման շրջանակում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Թեհրան կատարած իր վերջին այցին և TRIPP-ի շուրջ իրանական կողմի դիրքորոշմանն, ասել է՝ լրատվամիջոցներում այդ մտահոգությունները խիստ ուռճացված են ներկայացվում և շատ հեռու են իրականությունից։
«Իրանական կողմում, անշուշտ, կան հարցեր, այդ հարցերին պատասխանները տրվել են։ Իրանական կողմը, իմ տպավորությամբ, այս ընթացքով բավարարված է։ Էլի հարցեր ունի, օրինակ, իրանական կողմն ասում է՝ լինելո՞ւ է ամերիկյան զինված ներկայություն TRIPP-ի երկայնքով, ասում ենք՝ չի լինելու, թղթերն այդ մասին են վկայում, իրականությունն այդ մասին է վկայում։ Այսինքն՝ նորմալ է, որ իրենք այդ հարցն ունեն, մենք էլ այդ հարցի ճիշտ պատասխանը տալիս ենք»,- ասել է Միրզոյանը՝ հավելելով՝ 3-րդ կողմի ռազմական ներկայություն չլինելու պայմաններում Իրանը ևս հնարավորություն կունենա միանալու և օգտվելու այդ ենթակառուցվածքներից։
Լրագրողները հիշեցրին, որ Իրանից ժամանակ առ ժամանակ հայտարարություններ են հնչում, թե սահմանին երրորդ կողմի ներկայությունը կարող է ապակայունացնել տարածաշրջանը, Միրզոյանը նշել է՝ դա դասագրքային ճշմարտությունը ի՞նչ գիտեք, թե այդ հայտարարությամբ Իրանն ինչ նկատի ունի։
