«Գյումրու օրը»՝ տոնական տրամադրությամբ | Region

«Գյումրու օրը»՝ տոնական տրամադրությամբ

Հոկտեմբեր 17,2026 11:55

Գյումրիում տոնական տրամադրություն է։ Այսօր «Գյումրու օրն» է, որը նշվում է 2003 թ․-ից։

Գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը ներկա կգտնվեն տարբեր մշակութային ու մարզական միջոցառումների, փառատոնների և ցուցադրությունների։

Գյումրու քաղաքապետարանը բոլորին հրավիրում է մասնակցելու քաղաքի տարբեր հատվածներում կազմակերպվող տոնական միջոցառումներին։

Այս տարի նախապատրաստվել է բովանդակալից ու բազմազան տոնական ծրագիր․ անակնկալներն ու տոնական շունչը կհամակեն Գյումրու բոլոր պուրակները, հրապարակներն ու մշակութային օջախները։

Գյումրին տոնում է իր օրը մեծ շուքով՝ սպասելով բազմաթիվ հյուրերի՝ պաշտոնատար անձանց, քաղաքական ու մշակութային գործիչների, արտերկրից ժամանած հյուրերի։

Նորություններ