Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ
Հոկտեմբեր 17,2026 11:33
Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի՝ Երևան այցի շրջանակում ստորագրեցինք երկու քաղաքների միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր։
Այն համագործակցության նոր հնարավորություններ է բացում քաղաքային կառավարման, տրանսպորտի, բնապահպանության, մշակույթի, սպորտի, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում»։
