Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի գրավի դիմաց | Region

Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի գրավի դիմաց

Օգոստոս 15,2024 18:10

Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի կալանքից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Ալբերտ Բենգլյանը։

Դատարանը ՀՀ պաշտպանության նախկին նախարարի խափանման միջոցը փոխել է 15 մլն դրամ գրավի չափով։

Փաստաբանը փոխանցեց, որ նախկին նախարարն ամենայն հավանականությամբ այսօր կլինի ազատության մեջ։

Դավիթ Տոնոյանը կալանքի տակ մնաց շուրջ 3 տարի։

Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվել էին։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:

Նորություններ