ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացվեց․ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը | Region

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացվեց․ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը

Հոկտեմբեր 23,2024 10:55

Խորհրդարանն այսօր ընդունեց ««Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրինագիծը։ Այն ընդունվեց  67 կողմ, 0 դեմ ձայներով։ Քվեարկությանը չեն մասնակցել ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, որոնք չէին մասնակցել նաև հարցի քննարկմանը:

 Նշենք, որ սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման մասին նախագիծը, ապա հարցն ուսումնասիրեց Սահմանադրական դատարանը,որն էլ որոշում կայացրեց, որ կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։

Նորություններ