Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Ապրիլ 12,2025 21:45

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում շարունակում է ընթանալ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը (63 կգ) եզրափակիչում պարտվեց Կարեմ Կամալին 2։7 հաշվով։
Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/4 եզրափակչից, որտեղ 8:0 հաշվով ժամանակից շուտ վստահ հաղթանակ էր տարել լեհ Մայրբեկ Սալիմովի նկատմամբ: Կիսաեզրափակչում արդեն Հայաստանի ներկայացուցիչը նույն 8։0 հաշվով ջախջախել էր ուկրաինացի Անդրեյ Սեմենչուկին։
Հիշեցնենք, որ այսօր 55 կգ քաշայինների պայքարում Մանվել Խաչատրյանը զիջել է վրացի Վախթանգ Լոլուային բրոնզե մեդալի համար պաքարում։
Արթուր Ալեքսանյանը (97 կգ) կիսաեզրափակիչում զիջեց բուլղարացի Կիրիլ Միլովին 1-2 հաշվով։ Վաղն Արթուրը կպայքարի բրոնզե մեդալի համար։