Վիլեն Գաբրիելյանի մանդատը ստացել է Արտյոմ Մեհրաբյանը
Ապրիլ 15,2025 11:01

ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 25 արձանագրությունը, ըստ որի՝ ԱԺ նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արտյոմ Մեհրաբյանին:
Նորընտիր պատգամավորը Ազգային ժողովի ապրիլի 15-ի նիստի ժամանակ երդվեց և երդմամբ ստանձնեց պատգամավորի լիազորությունները: