«Պատերազմի որևէ հիմնավորում չկա։ Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»․Փաշինյան | Region

«Պատերազմի որևէ հիմնավորում չկա։ Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»․Փաշինյան

Ապրիլ 15,2025 12:05

«Մենք չենք շեղվելու խաղաղության օրակարգից։ Ակնհայտ է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս գտնվող որոշ ուժեր պատերազմի ամենօրյա քարոզչություն են իրականացնում և դա կյանքի կոչելուն ուղղված կոնկրետ գործողությունների դիմում»,-այս մասին այսօր ԱԺ-ում կաավարության 2024 թվականի ծրագրի կատարողականը ներկայացնելիս՝ իր ելույթի վերջում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ գործողությունների շարքում առանձնանում է Ադրբեջանի պատերազմական խոսույթը, դրան զուգահեռ գործողությունները, որոնք արտահայտվում են Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտումների կեղծ մեղադրանքներով և Ադրբջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակիկամ ամենօրյա խախտումներով։

«Այդ խախտումները հիմնականում կրում են չթիրախավորված բնույթ, չնայած՝  վերջին մեկ ամսվա ընթացքում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի թիրախավորման երկու կոնկրետ դեպք է արձանագրվել։ Բայց չթիրախավորված կրակոցներն այս ընթացքում լսվել են մեր հանրապետության մի քանի բնակավայրերում։ Այդ կակրոցները կամ Ադրբեջանի ԶՈՒ-ում անկարգապահության հետևանք են կամ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ է։ Հայաստանն Ադրբեջանին կոչ է անում հետաքննել նշված դեպքերը և ձեռնարկել միջոցաումներ դրանք  դադարեցելու ուղղությամբ։ Ինքս վերահաստում եմ՝ ՀՀ բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ և ՀՀ-ն  պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները»,-հայտարարեց Փաշինյանը։

նա կրկին անգամ Ադրբեջանին առաջարկեց սահմանային միջադեպերի և հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծել, որը կգործի ամենօրյա ռեժիմով։

Անդրադառնալով ռազմական գործողությունների նոր սրացման և նոր պատերազմի հավանականության մասին հայտարարություններին, ասաց՝ պատերազմի որևէ հիմնավորում չկա, ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը․« Հիմնվելով այս իրողությունների վրա՝ ՀՀ-ում և Ադրբեջանում գործող բոլոր ուժերին և անհատներին կոչ եմ անում լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են  նշված հայտարարությանը՝ կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը։ Սա որևէ հեռանկար չունի։ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները արժանի են խաղաղության և խաղաղ համակեցության, պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»։

Իր ելույթում Փաշինյանը նաև ասաց․«Ադրբեջանին առաջարկում ենք Խաղաղության հանաձայնագիրը և ՄԻՆՍԿ-ի խմբի  կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ»։

Բացի այս, Փաշինյանը նաև ասաց, որ նոր Սահմանադրության ընդունման համատեքստում մենք լրջորեն պետք է քննարկենք երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը։

Նորություններ