Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքն ու զարգացման դինամիկան | Region

Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքն ու զարգացման դինամիկան

Ապրիլ 26,2025 22:05

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը այցելել է Թեհրանում գործող «Իրանագիտություն» հիմնադրամ, որտեղ հանդիպել է հիմնադրամի ղեկավար, ԻԻՀ նախկին արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ, հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքն ու զարգացման դինամիկան՝ գոհունակությամբ արձանագրելով վերջին տարիներին տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում արձանագրված առաջընթացը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում և Իրանում իրանագիտության ու հայագիտության զարգացման հնարավորություններին՝ կարևորելով այս ուղղությամբ փոխանակման ծրագրերի և համատեղ միջոցառումների նշանակությունը։

Հատուկ ուշադրություն է դարձվել նաև Հարավային Կովկասի անվտանգությանն ու տարածաշրջանային կայունությանը, քննարկվել են միջազգային վերջին զարգացումներին առնչվող հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նորություններ