Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Մայիս 06,2025 08:30

Հանրապետության տարածքում`

Մայիսի 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 8-10-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 6-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Մայիսի 6-ին, 8-10-ն առանձին վայրերում սպասվում է կարկուտ։ Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի մայիսի 7-10-ն աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով։

Հհ 05.05

Երևան քաղաքում` 

Մայիսի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, մայիսի 8-10-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 6-ին՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 05.05

Երևան քաղաքի մայիսի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    31.5°C (2014թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        1.2°C (1986թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    15.2°C

Նորություններ