Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապին | Region

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապին

Մայիս 09,2025 19:40

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում շնորհավորական խոսք է տեղադրել՝ ուղղված Հռոմի նորընտիր պապ Լևոն XIV-ին։

Փաշինյանը գրել է․

«Սրտանց շնորհավորում եմ Նորին Սրբություն Հռոմի պապ Լևոն XIV-ին՝ ընտրվելու կապակցությամբ: Այս դժվարին ժամանակներում խաղաղության, կարեկցանքի և ազնվության Ձեր ձայնն ավելի կարևոր է, քան երբևէ։

Մաղթում եմ Ձեզ ուժ և իմաստություն՝ Ձեր սրբազան առաքելությունում»։

Նորություններ