Ամենայն հայոց կաթողիկոսը ծաղիկներ է դրել Մինսկում Հաղթանակի հուշարձանին
Մայիս 17,2025 16:59

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ծաղիկներ է դրել Մինսկում Հաղթանակի հուշարձանին, հաղորդում է «Минск-Новости»-ի թելեգրամյան ալիքը։
Սա Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդի առաջին այցն է Բելառուս, գրում են լրատվամիջոցները։
«Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայրենիքը պաշտպանած զինվոր-ազատագրողներին հարգանքի տուրք մատուցեցին հայկական Սփյուռքի և հոգևորականության ներկայացուցիչները»,-ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 17-ին Ամենայն հայոց կաթողիկոսը, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հրավերով, մեկնել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ:
Այնտեղ, մայիսի 18-ին, նա կղեկավարի Բելառուսում առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունը։