ՀԷՑ-ի ազգայնացումը բացասաբար է անդրադառնալու երկրի ներդրումային գրավչության վրա․տնտեսագետ | Region

ՀԷՑ-ի ազգայնացումը բացասաբար է անդրադառնալու երկրի ներդրումային գրավչության վրա․տնտեսագետ

Հունիս 18,2025 13:39

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը սոցիալական ցանցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝  ՀԷՑ-ի  պետականացման մասին հայտարարությանը։

Ֆանյանը գրել է․«Վերաազգայնացման (renationalization) մասին՝ Կապիտալիզմում կան դոգմաներ, դրանցից մեկը սեփականության իրավունքի անձեռնմխելիությունն է։ Երբ խոսք է գնում ազգայնացման կամ ավելի ճիշտ կլինի ասել վերաազգայնացման մասին, մանավանդ, ստիպողաբար, միգուցե նաև առանց փոխհատուցման, դա անխուսափելիորեն բացասաբար է անդրադառնալու երկրի ներդրումային գրավչության վրա։ Այդպիսի նախադեպերը խիստ վտանգավոր են (օրինակ, Վենեսուելա, Բոլիվիա)։

Ես միջազգային ներդրումային իրավունքի մասնագետ չեմ, բայց ՀԷՑ-ի դեպքում միջանկյալ սեփականատեր ընկերություններից մի քանիսը գրանցված են Կիպրոսում, որի հետ ունենք ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագիր, ինչը թերևս թույլ կտա Կիպրոսի ռեզիդենտ ընկերություններին դիմելու Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Ակամայից Հայաստանի Հանրապետությունը բախվում է ռիսկերի, որոնք արդարացված չեն»։

 

Նորություններ