Թրամփ․«Հայաստանն ու Ադրբեջանը հանձն են առնում հավերժ դադարեցնել ցանկացած կռիվ, բացել առևտրային, ճանապարհորդական և դիվանագիտական հարաբերությունները, հարգել միմյանց ինքնշխանությունը և տարածքային ամբողջականությունը» | Region

Թրամփ․«Հայաստանն ու Ադրբեջանը հանձն են առնում հավերժ դադարեցնել ցանկացած կռիվ, բացել առևտրային, ճանապարհորդական և դիվանագիտական հարաբերությունները, հարգել միմյանց ինքնշխանությունը և տարածքային ամբողջականությունը»

Օգոստոս 09,2025 00:30

Երկար ժամանակ իրենք կվել են, 35 տարի կռվել են, իսկ հիմա ընկերներ են, ընկերներ են լինելու երկար ժամանակ։ Այս մասին Սպիտակ տանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քիչ առաջ ավարտված բանակցություններից հետո հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մեծագույն պատիվ է այս պատմական գագաթնաժողովին բոլորին ընդունել, ինձ համար մեծ ուրախություն է, շատ եմ սիրում, երբ լավ մարդիկ հավաքվում են մեկ  տեղ։ Այստեղ հենց դա է՝ երկու հրաշալի առաջնորդներ այստեղ են։  Ուզում եմ շնորհավորել վարչապետ Փաշինյանին և  Նախագահ Ալիևին Վաշինգտոն գալու համար, որպեսզի ստորագրեն այս  պատմական հռչակագիրը»,-հայտարարեց Թրամփը։

Նա ասաց, որ 35 տարի կռվել են երկու ազգերը, տառապել են, փորձել են լուծումներ գտնել, այդ թվում՝ ԵՄ միջոցով, ռուսները մեծ ջանքեր են գործադրել, սակայն այդպես էլ չի ստացվել․«Քնկոտ Ջո բայդենը փորձեց, բայց դե գիտեք, թե ինչ տեղի ունեցավ՝ երևի փորձեց մի 12 րոպե, բայց ոչինչ չստացվեց։ Այս համաձայանգրով մենք ի վերջո հաջողության, խաղաղության ենք հասնում»։

ԱՄՆ նախագահը հայտարարեց՝ «Համաձայանգրով Հայաստանն ու Ադրբեջանը հանձն են առնում  հավերժ դադարեցնել ցանկացած կռիվ, բացել առևտրային, ճանապարհորդական  և դիվանագիտական հարաբերությունները, հարգել միմյանց ինքնշխանությունը  և տարածքային ամբողջականությունը։ Խիստ  կարևոր բաներ։ Կարծում եմ՝ իրենք շատ լավ հարաբերություններ են ունենալու։ Իրենք շատ չեն հանդիպել, բայց  հավանաբար արդեն կհանդիպեն։ Կարծում եմ՝ երկուսդ հրաշալի հարաբերություններ եք ունենալու, կասկած չկա, եթե ոչ, ապա ինձ զանգեք ր ես կշտկեմ ամեն ինչ»։

Նա ասաց, որ մի շատ կարևոր հարց է լուծվել՝ «նախկին բոլոր բանակցությունների շրջանակներում այս հռչակագրով նախատեսվում է, ի դեպ իրենք են դիմել, ես չեմ խնդրել, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության  և բարեկեցության», որը հատուկ տարանցիկ գոտի է, որը թույլ կտա Ադրբեջանին լիարժեք հասանելիություն ստանալ իր Նախիջևան տարածքին՝ միևնույն ժամանակ լիովին հարգելով ՀՀ ինքնիշխանությունը, այսպիսով կկարողանան ապրել և աշխատել միասին։ Զարմահրաշ է։ Շատ կարևոր ու առանձնահատուկ տարածք է ձեզ համար։ Հայաստանը բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, որը կարող է մինչև 99 տարի ժամկետով երկաձգել, խոստացել են, որ կարող է 99 տարի հետո էլ երկարաձգել։ Մենք ենթակառուցվածքների լուրջ զարգացումներ ենք ակնակալում ամերիկյան ընկերությունների կողմից, որոնք անհամբեր սպասում են մուտք գործել այս երկու երկներ և մեծ գումարներ ծախսել, որը տնտեսական օգւոտ կբերի մեր երեք երկրներին»։

Թրամփը հայտարարեց, որ ՍՄՆ-ն ստորագրել է երկկողմ համաձայանգիր երկու երկրների հետ՝ ընդլայնելու համագործակցությունը էներգետիկայի, տեխնոլոգիաների ոլորտներում, այդ թվում՝ արհեստական բանականության ոլորտում»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նորություններ