Կարեն Խաչանովը կդառնա Ռուսաստանի առաջին ռակետ | Region

Կարեն Խաչանովը կդառնա Ռուսաստանի առաջին ռակետ

Օգոստոս 16,2025 16:05

Աշխարհի 12-րդ ռակետ Կարեն Խաչանովը ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող թենիսի տղամարդկանց «Մասթերս» մրցաշարի ավարտից հետո համաշխարհային դասակարգման աղյուսակում (ATP) կբարձրանա 9-րդ տեղ եւ կշրջանցի Ռուսաստանի գործող առաջին ռակետ Անդրեյ Ռուբլյովին:

«Մասթերսի» քառորդ եզրափակիչում իսպանացի Կառլոս Ալկարասին պարտվելուց հետո (3:6, 6:4, 5:7), Անդրեյ Ռուբլյովը ATP-ի դասակարգման աղյուսակում կնահանջի 15-րդ տեղը:

Կարեն Խաչանովը կդառնա Ռուսաստանի առաջին ռակետ եւ 2019 թ. հետո առաջին անգամ նորից կվերադառնա լավագույն տասնյակ:

Նորություններ