Սպերցյանը՝ Կրասնոդարի սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ | Region

Սպերցյանը՝ Կրասնոդարի սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ

Հոկտեմբեր 09,2025 21:01

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է թիմի սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

25-ամյա կիսապաշտպանը հավաքել է երկրպագուների ձայների 25,51%-ը՝ առաջ անցնելով դարպասապահ Ստանիսլավ Ագկացևից (19,6%) և պաշտպան Դիեգո Կոստայից (11,28%), որոնք կազմել են լավագույն եռյակը:

Սեպտեմբերին «ցուլերի» ավագ Սպերցյանը մասնակցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի և Ռուսաստանի գավաթի 4 հանդիպումների՝ աչքի ընկնելով մեկ գոլային փոխանցմամբ:

Սա Սպերցյանի համար երկրորդ անընդմեջ ամիսն է, երբ նա ճանաչվում է «Կրասնոդարի» լավագույն խաղացող: Օգոստոսին նա նույնպես արժանացել էր այդ տիտղոսին:

armsort.am

Նորություններ