Խտրականություն, բռնություն․․․ ինչո՞ւ են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները շարունակում մնալ անլուծելի․ «Ձեր տանը» Podcast
«Ձեր տանը» Podcast-ի թողարկումը նվիրված է այն խնդիրներին, որոնց մասին հաճախ լռում են։
Այս թողարկման ընթացքում Լուսյա Ստեփանյանը պատմում է, թե ինչպես է խախտվել իր կրթություն ստանալու իրավունքը․ Գյումրիի բուհերից մեկը հրաժարվել է անգամ նրա փաստաթղթերն ընդունել՝ հաշմանդամության հիմքով։
Քննարկում ենք նաև աշխատաշուկայի խնդիրները․շատ գործատուներ խուսափում են աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց։
Փորձում ենք ստանալ, գտնել պատասխաններ, թե ինչո՞ւ են հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները ենթարկվում բռնության ու խտրականության թե՛ հասարակության մեջ, թե՛ հենց իրենց ընտանիքներում։
«Փորձագետների պնդմամբ՝ շատ խնդիրներ պայմանավորված են ոչ թե հնարավորությունների բացակայությամբ, այլ հասարակության մեջ արմատացած կարծրատիպերով»։
Միացե՛ք քննարկմանը և օգնե՛ք բարձրաձայնել այս խնդիրները։ Քննարկելով և իրազեկելով կարող ենք փոխել իրականությունը։
Գրեք մեզ, առաջարկեք թեմաներ և մենք կգանք Ձեր տուն՝ միասին քննարկելու Ձեզ հուզող հարցերը։
Նորություններ
